ԽՈՅ.Խոյերն գնահատում են նվերը, որը կօգնի ընդգծել իրենց անհատականությունը: Համաստեղության այդ նշանի ներքո ծնված կանայք ցանկանում են իրենց ընտրված ու անկրկնելի զգալ: Նրան կարող են ուրախացնել ոսկե զարդերը, փակ աշխարհիկ երեկույթի մասնակցելու հրավերը կամ նորաձևության տնից գնված զգեստը:
ՑՈՒԼ. Ցուլերը ուրախությամբ որպես նվեր կընդունեն այն իրերը, որոնք կապված են տան հարմարավետության հետ: Նրանց համար հիանալի նվեր կարող է լինել խոհանոցային հավաքածուները, ինտերիերի իրերը՝ կահույքը կամ ծաղկամանները:
ԵԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Այս համաստեղության ծնվածներին կուրախացնի ինտելեկտուալ նվերը՝ գիրք, նոթբուք կամ սեղանի հետաքրքիր խաղ: Նորագույն կենցաղային տեխնիկան նույնպես մտնում է երկվորյակ կանանց հետաքրքրությունների շրջանակ:
ԽԵՑԳԵՏԻՆ. Նրանց միշտ ուրախացնում են այն իրերը, որոնք հեշտացնում են տնային տնտեսության աշխատանքները: Նրանք սիրում են սպասք լվացող մեքենա, փոշեկուլ, թանկարժեք իրեր, յուրօրինակ հուշանվերներ և արձանիկներ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ. Այս կանայք միշտ ձգտում են ընդգծել իրենց դիրքը հասարակության մեջ՝ առանձնանալ ընդհանուր ֆոնի վրա և կուրացուցիչ տեսք ունենալ: Նրանց համար լավագույն նվերներ են ոսկե զարդերը, եզակի աքսեսուարները և նորաձև հագուստները:
ԿՈՒՅՍ. Եթե դուք լավ եք ճանաչում Կույսին կամ եղել եք նրա տանը, ապա կարող եք հասկանալ, թե ինչն է պակասում նրան լիարժեք հարմարավետության համար: Այդպիսի կանայք սիրում են պրակտիկ և օգտակար նվերներ: Նրանց կարելի է սրճեփ, խոհանոցային կոմբայն կամ բանկային դեպոզիտային հաշիվ նվիրել: Բացի այդ, Կույսն անձամբ ուրախ կլինի հաղորդելու Ձեզ, թե ինչ է նա սպասում, եթե դուք նրան հարցնեք: Նրան նվեր ընտրելիս պետք չէ փորձել օրիգինալ գտնվել:
ԿՇԵՌՔ. Նա շատ մանրակրկտորեն է ընդունում ցանկացած նվեր, այդ իսկ պատճառով ավելի լավ է, որ ապագա նվերը ընտրեք միասին կամ ինքնուրույն՝ մանրամասն հրահանգներ ստանալուց հետո: Ավելի լավ է նրան ռեստորան հրավիրեք:
ԿԱՐԻՃ. Օձի տարում կարիճը հիացմունքով կընդունի հազվագյուտ և հնագույն հուշանվեր կամ անհատական պատվերով մեկ օրինակից պատրաստված զարդ, կամ յուրօրինակ ծաղկաման:
ԱՂԵՂՆԱՎՈՐ. Նրանց դուր են գալիս անսպասելի նվերները: Երեկույթն արտասովոր վայրում, հաճելի մանրուքները կդառնան վառ հիշողություն : Դրանք կօգնեն Ձեզ երկար ժամանակ մնալ այդ նշանի կնոջ կյանքում: Աղեղնավորների համար հաճելի նվեր է շրջագայության տոմսը: Գեղեցկության սրահ, սոլյարի կամ դիմահարդարման դասընթացների այցելության աբոնեմենտը լավ նվեր կլինեն նրանց համար:
ԱՅԾԵՂՋՈՒՐ.Կինը Ձեզանից խնամք և ուշադրություն է պահանջում. նա երջանիկ կլինի ստանալ էլիտար օծանելիքներ, գեղեցիկ գրասենյակային հավաքածու կամ թանկարժեք զարդեր: Այդ դեպքում կարևոր է նվերի արժեքն ու որակը: Այծեղջյուրները չեն սիրում էժան և սովորական նվերներ:
ՋՐՀՈՍ.Այս համաստեղության նշանի տակ ծնված կանայք գնահատում են տեխնոլոգիական նվերը, նրանք անտարբեր չեն էլեկտրոնային կամ թվային նորույթների հանդեպ:
Ձկներ. Ձկները հիացմունքով են ընդունում նվերները, որոնք օգնում են հարմարավետություն ձևավորել տանը: Հարմարավետ բազկաթոռը, գեղեցիկ գոբելենն ու լվացքի մեքենան լավագույն նվերներն են այս նշանի կանանց համար: Նրանց հաճելի կլինի, եթե դուք նրան տոնի առթիվ հրավիրեք համերգ, ռեստորան կամ պատկերասրահ:
0 Ավելացված է:
Отправить комментарий
Եթե ցանկանում եք թողնել մեկնաբանություն, բայց google-ում գրանցված չեք,ապա Подпись комментария: հատվածում օգտագործեք Имя/URL հնարավորությունը:Կարող եք բաց թողնել URL հատվածը:
Մեկնաբանությունը հրապարակելու համար սեղմեք публикаця: